Քաչո Աչաջյանը կարող է կոնգրեսական ընտրվել հարավային Կալիֆորնիայից 7 մարտի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ 24-րդ ընտրատարածքից (Հարավային Կալիֆորնիա) կոնգրեսական կարող է ընտրվել Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քաչո Աչաջյանը: Ըստ հարցման տվյալների, Աչաջյանը 24-րդ ընտրատարածքի ներկայացուցչի պաշտոնի համար նախընտրական մրցավազքի առաջատարն է: Փետրվարին ընտրողների 20 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել քվեարկելու Աչաջյանի օգտին, ավելի ուշ նրա վարկանիշը հասավ 29 տոկոսի: Նախընտրական պայքարում Աչաջյանը պետք է առաջ անցնի 8 մրցակիցներից: Հայերն այս ընտրատարածքում (Սան Լուիս Օբիսպո, Սանտա Բարբարա, Վենտուրայի մի մասը) բնակչության մոտ 1 տոկոսն են կազմում: Աչաջյանը ԱՄՆ է տեղափոխվել 1971-ին, իսկ 1982-ին քաղաքացիություն է ստացել: Աչաջյանը գործարար է, զբաղվում է նաև քաղաքական և հասարակական գործունեությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |