ԵԽ զեկույց. ՀՀ-ում ամեն 100.000 բնակչի հաշվով կալանավորների թիվն ավելի բարձր է, քան Եվրոպայում 9 մարտի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - 2016-ի մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակել է 2014-ի եվրոպական երկրների բանտերում տիրող իրավիճակի մասին զեկույցը։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռը տարեցտարի ավելանում է։ 2014-ի Հայաստանում կալանավորների 4,8%-ը եղել են կանայք: Եվրոպայում դատապարտվածների ընդհանուր թվի 5%-ն են կազմում կանայք, գրում է Aravot.am-ը: Զեկույցի տվյալների համաձայն՝ 2014-ի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն էր կրում 3.979 դատապարտյալ։ Այս ցուցանիշը բարձր է եվրոպական միջինից. եթե Եվրոպայում ամեն 100.000 բնակչի հաշվով կա 124 կալանավոր, ապա Հայաստանում այդ թիվը 131.9 է։ Համեմատության համար բերվում է 2005-ի ցուցանիշը. այդ տարի Հայաստանում 100.000 բնակչի հաշվով կար ընդամենը 87 բանտարկյալ։ 2014թ. Հայաստանում կալանավորների 46.7% դատապարտված է եղել 5-10 տարվա ազատազրկման։ Զեկույցում նշվում է նաև, որ 2013թ. Հայաստանի Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) տարեկան բյուջեն եղել է 13.5 միլիոն եվրո, յուրաքանչյուր կալանավորի վրա օրական ծախսվել է միջինը 9.3 եվրո, որը 5 անգամ պակաս է եվրոպական երկրների միջին ցուցանիշից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը |