Հայկական ընկերությունները՝ Դյուսելդորֆի ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսում

Հայկական ընկերությունները՝   Դյուսելդորֆի   ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական յոթ ընկերութան հետ համատեղ մարտի 13-15-ը միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցում է Prowein՛2016 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին:

Այն Եվրամիության առաջատար և աշխարհի հանրաճանաչ ցուցահանդեսներից մեկն է, որին 2016-ին ներկայացված է մոտ 6000 մասնակից ավելի քան 50 երկրից: Սպասվում է 52.000 մարդու այցելություն:

Հայաստանի զարգացման հիմնադրամն այս ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում։

«Նպատակ ունենալով խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, ինչը համահունչ է գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներին»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Նա հավելել է, որ այս բոլոր քայլերն ուղղված են նաև ամրապնդելու ոլորտի վերջին տարիների հաջողությունները:

Ամեն տարի, ցուցահանդեսից առաջ, փետրվարին տեղի է ունենում Mundus Vini միջազգային գինու հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություն՝ «Ոսկեվազի Գինու Գործարան», «Վան Արդի» և «Արմենիա Վայն», արժանացել են 2-ական ոսկե և արծաթե մեդալների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---