ՀՀ-ում դայակի ինստիտուտ կստեղծվի. Պետությունը կաջակցի15 մարտի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դայակի ինստիտուտ կստեղծվի: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը՝ ներկայացնելով հայ կանանց աջակցմանն ուղղված ծրագրի մանրամասները: ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը, հայտնել է Բաբաջանյանը, հաղորդում է Sputnik Արմենիա-ն։ «Մենք առաջարկել ենք խրախուսել դայակի ինստիտուտը, այսինքն՝ աշխատաշուկա վերադարձող կնոջը վճարել որոշակի գումար, որը կօգնի դայակ վարձել, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է: Սա նշանակալի օժանդակություն կլինի մայրերի համար»,- ասել է բաժնի պետը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի բաղադրիչներից մեկը տարբեր տարիքային կանանց աջակցության ծրագիրն է: Այդ ուղղությամբ առաջարկվել է չորս ծրագրային միջոցառում: Ըստ Բաբաջանյանի՝ առաջինը միտված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորմանը: Երկրորդը՝ մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց, որոնք մայրացել են համեմատաբար վաղ, չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը: Խոսքը բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորման մասին է: Երրորդը՝ երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալը: Չորրորդ միջոցառումը միտված է մինչև երեսուն տարեկան այն կանանց, ովքեր ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու հետ ունեն որոշակի խնդիր, այսինքն՝ մինչ այդ երբևէ չեն աշխատել, իսկ գործատուները հիմնականում ակնկալում են, որ իրենց աշխատակիցները ունենան աշխատանքի փորձ և պատրաստվածություն: Հայաստանում ժողովրդագրական կենսունակության գործակիցը դեռևս 1.5 է: Բայց չկարգավորված միգրացիան նվազեցնում է բնական հավելաճը: Բաբաջանյանը վստահ է, որ իրենց առաջարկած միջոցառումները դոմինոյի էֆեկտ կունենան, և 2-3 տարվա ընթացքում խնդիրների գոնե մի մասը կլուծվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |