Իրանը $2 մլն դրամաշնորհ է հատկացրել Մեղրիի և Ագարակի գազաֆիկացմանը![]() 31 մարտի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Իրանական «Սաներջի» (Sanergy) ընկերությունը մինչև 2016-ի ավարտը գազաֆիկացնելու է Հայաստանի սահմանամերձ քաղաքները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 31-ի նիստում: Իրանի աջակցությամբ իրականացվող ՀՀ-ում՝ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը թուլտվություն է տրվել՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ընկերության միջև 2011-ի դեկտեմբերի 26-ին կնքված հուշագրի շրջանակում: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում որպես դրամաշնորհ տրամադրել $2 մլն, Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Դրա համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: 2013-ին ավարտվել են նախագծման աշխատանքները և սկսվել են համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Սակայն շինարարական աշխատանքները չեն մեկնարկել՝ պայմանավորված ԻԻՀ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցմամբ: 2015-ի հոկտեմբեր ամսից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները: Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016-ի սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |