ՀՀ-ում ամառային հանգիստն անցկացնել պատրաստվող ռուսաստանցիների թիվն աճել է 35%-ով![]() 31 մարտի 2016 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում են զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Ինչպես գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը՝ momondo տոմսերի վաճառքի ու հյուրանոցների ամրագրման համակարգի տվյալներին հղում անելով, ամենից շատ աճել է Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը: Դեպի Բաթումի ամրագրումների քանակն աճել է 161%-ով, դեպի Թբիլիսի՝ 42%-ով: Միաժամանակ, դեպի Բաքու զբոսաշրջիկների հոսքն աճել է 84%-ով, դեպի Երևան՝ 35%-ով: Ընդ որում, Հայաստանն առավել էժան ուղղությունն է ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթը կարժենա 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի: Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը կարժենա մոտավորապես 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: Կարդացեք նաև. ՌԴ-ից Հայաստան ապրիլի ավիատոմսերն էժանացել են 12.5%-ով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |