Քաղցրաշենի գինու գործարանը մոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին. Խոստացել են վճարել![]() 1 ապրիլի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Քաղցրաշենի գյուղապետարանի, ապա գյուղի գինու գործարանի մոտ էին հավաքվել Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչները՝ պահանջելով վճարել դեռ աշնանը իրենցից մթերած խաղողի դիմաց գումարները: Գյուղացիների խոսքով, գինու գործարանը մոտ 200 տոննա խաղող է մթերել և ընդհանուր առմամբ իրենց պարտք է մոտ 185 միլիոն դրամ։ Քաղցրաշենի գործարանըմոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին խաղողի դիմաց. Խոստացել են վճարել մինչև ապրիլի 20-ը Գյուղացիների հետ նույն օրը հանդիպել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գործարանում խաղողի մթերումներ իրականացրած «Վինար» ընկերության սեփականատեր Ավետ Գալստյան և գործարանի սեփականատեր, պատգամավոր Կարո Կարապետյանը։ Գալստյանը խոստացել է ապրիլի 15-ից 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։։ Գյուղնախարար Կարապետյանը մարտի կեսին իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև ապրիլի 1-ը ամբողջ պարտքը մարել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |