Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից

Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից

PanARMENIAN.Net - Թեհրանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի անկայունացմանը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին:

«Կոչ ենք անում մեր հյուսիսային հարևաններին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ բախումներն Իրանի խորը անհանգստությունն են առաջացնում:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 4 տանկ:Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը` այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնկարներում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս երկու երեխա ու չորս քաղաքացիական անձ վիրավորվել են:

Կարդացեք նաև. ՊԲ-ն հետ է վերցրել Թալիշի ուղղությամբ կորցրած հենակետը. Հայկական կողմը երկու վիրավոր ունի

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---