Իրանական սահմանամերձ համայնքը հրետակոծվել է ղարաբաղա-ադրբեջանական մարտերի ընթացքում

Իրանական սահմանամերձ համայնքը հրետակոծվել է ղարաբաղա-ադրբեջանական մարտերի ընթացքում

PanARMENIAN.Net - Իրանական Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաֆարին շրջանի գյուղերից մեկի տարածքում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերի ժամանակ արկեր են ընկել:

Ինչպես գրում է Farsnews լրատվականը՝ հղում անելով նահանգապետի տեղակալին, ընդամենը իրանական տարածքում ընկել է երեք արկ:

Նա նշել է նաև, որ իրանցի սահմանապահները կապնվել են ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, ու երկուսից էլ հավաստիացում ստացել, որ նման միջադեպեր չեն կրկնվի:

Իրանական Խոդաֆարինը սահմանակից է ԼՂՀ Հադրութի շրջանին, գտնվում է ՊԲ ու ադրբեջանական զինուժի շփման գծից բավականաչափ հեռու, նույնանուն ջրամբարի ու կամուրջների հարևանությամբ: Հաշվի առնելով սահմանից մեծ հեռավորությունը, առավել հավանական է, որ տարածքը հրետակոծվել է ադրբեջանցիների կողմից՝ հայկական թիկունքին հարվածելու փորձի ժամանակ:

Քարտեզում Խոդաֆարինը՝ կապույտ նիշով

Կարդացեք նաև. Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---