Մոսկվայում սկսել են հումանիտար օգնություն հավաքել ԼՂՀ խաղաղ բնակչության համար![]() 4 ապրիլի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում բարեգործական հիմնադրամի, մի քանի հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների նախաձեռնությամբ սկսել են հումանիտար օգնություն հավաքել ԼՂՀ խաղաղ բնակչության համար, գրում է LifeNews-ը: Շատերն այդ տարածաշրջանում հարազատներ ունեն, բարեկամներ, որոնք արդեն հայտնել են, որ իրենց աջակցություն է հարկավոր. առաջին հերթին մարդկանց դեղորայք է պետք, հագուստ, գումար: Այժմ նախաձեռնող խումբը լուծում է հումանիտար օգնությունն առաքելու եղանակները, հավանաբար անհրաժեշտ իրերը ԼՂՀ կուղարկվեն ինքնաթիռով: Օգնության կենտրոն կազմակերպելու գաղափարն առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը դպրոց է հրետակոծել Ղարաբաղում «Գրադ» կայանքից, որի հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել, ևս 2-ը` վիրավորվել: Ակտիվիստները մտադիր են սոցցանցերոմ կոչով հանդես գալ բոլոր հարցերի խաղաղ լուծման կոչով: Գործին միացել են նաև իրավապաշտպանները, որոնք իրենց գնահատականը կտան զինվորականների գործողություններին խաղաղ բնակչության հանդեպ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները՝ թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Ընթերցեք նաև. ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն ականանետերից ու հրանոթներից արկակոծում է ՊԲ ատաջնային դիրքերն ու մոտակա բնակավայրերը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |