ՌԴ Պետդումայի խոսնակ. Խաղաղության հաստատման ճանապարհը երկխոսությունն է 4 ապրիլի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում երկխոսությունն ու փոխզիջումն են, հայտարարել է լրագրողներին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: «Խաղաղության հաստատման ճանապարհը միշտ երկխոսության միջով է անցնում, փոխզիջման, և երկու կողմերը պետք է մշտապես աշխատեն երկխոսություն հաստատել և փոխզիջման հասնել»,-ասել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը: Նարիշկինը նաև նշել է, որ «Ռուսաստանն այս բարդ ու ծանր հակամարտության ամբողջ ընթացքում ինտենսիվ աշխատանք է տարել և տանում է`այդ թվում նաև Մինսկի խմբում, նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը»: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե առավել, քան որևէ այլ երկիր, շահագրգռված է վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում»,-հավելել է Պետդումայի խոսնակը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները զրույցներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իրենց պաշտոնակիցների հետ, համապատասխան հայտարարություն է արել ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |