Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչ. «Հարձակումն անփոփոխ թողեց առաջնագծում ուժերի հարաբերակցությունը»

Ֆրանսիայի Սենատի  ներկայացուցիչ. «Հարձակումն անփոփոխ թողեց առաջնագծում ուժերի հարաբերակցությունը»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեն առանձնահատուկ մտահոգված է Հարավային Կովկասում մի քանի օր տևած նոր բռնկմամբ:

Ֆրանսիայում դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Բիզեն հայտարարել է. «Բոլոր կողմերին մարդկային կորուստներ տված այս հարձակումը ժամանակավոր հանդարտվել է: Այս պահին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը արտակարգ հանդիպումներ է նախաձեռնել հակամարտող կողմերի հետ, պետք է արձանագրել, որ այս հարձակումը, որը ցավոք բազմաթիվ ղարաբաղցի քաղաքացիական զոհեր տվեց, որևէ մեկին ծառայություն չմատուցեց՝ անփոփոխ թողնելով ուժերի հարաբերակցությունը ճակատային գծում»:

Բիզեն նաև ընգծում է. «Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության հիմնումը ոչ այլ ինչ է, քան խաղաղության մեջ և անվտանգ ապրելու միջոց, իր քաղաքացիներին հարգող, աշխարհին բաց և ապագային միտված ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորություն»:

Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է իր պատասխանատվությունը գիտակցի.

«Բացի Մինսկի խմբից, անհրաժեշտ է, որ ամբողջ ԵԱՀԿ-ն իրոք իր վրա վերցնի այս հարցը՝ բանակցությունների նոր հիմքեր հաստատելու համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 20 տարուց ավել է, ինչ ապացուցում է իր կենսունակությունը և վստահելիությունը, վերջինիս ճանաչման և հետևաբար, բանակցությունների սեղանի շուրջ ներկայության հարցը պետք է առաջխաղացում արձանագրի», - ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Բիզան կարևոր է համարում հիշեցնել, որ «հանդարտեցման կամքը և պատասխանատվության ոգին պետք է գերիշխեն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ հարևան երկրների, ի մասնավորի՝ Թուրքիայի գործողություններում»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Լավրով. ՌԴ-ն ունի առաջարկներ, որոնք համանախագահների հետ միասին ջանում է առավել ակտիվ գործի դնել

Բաբայան. ԼՂՀ-ում շտապօգնության մեքենա է խոցվել հակառակորդի կրակից

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---