ԼՂ ՊԲ կորուստների նոր տվյալներ. 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած

ԼՂ ՊԲ կորուստների նոր տվյալներ. 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նոր տվյալներ է հայտնել զոհերի, վիրավորների ու անհետ կորածների մասին:

Ադրբեջանի զինցված ուժերի ստորաբաժանումների հետ ապրիլի լույս 2-ի գիշերվանից ծավալված մարտերում հայկական կողմը ունի 36 զոհ, 122 վիրավոր, անհետ կորած է 21 զինծառայող:

Զոհերի թվի աճն ու անհետ կորածների նվազումը պայմանավորված է որոնողական աշխատանքների հետևանքով մի քանի զինվորի մարմինների հայտնաբերմամբ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Կարդացեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---