Արցախում վիրավորված երեխաների վիճակը կայուն է. Շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակ![]() 9 ապրիլի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդի կողմից ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանի պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է միջին ծանրության: Այդ մասին հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, փոխանցում է Tert.am-ը: Նա տեղեկացրել է, որ երեխաներից մեկին՝ Վարդան Անդրեասյանին վիրահատել են երկրորդ անգամ, մյուսի՝ Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է: «Ապրիլի 11-ին արդեն երեխաները կտեղափոխվեն հիվանդասենյակ, մի քանի օր անց՝ դուրս կգրվեն»,-ասել է բուժմիավորման տնօրենը: Ապրիլի 2-ի հրթիռահրետակոծության ժամանակ ստացած վնասվածքից զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։ Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 հոգու անհետ կորախների տեղեկությունը հաստատող փաստերը: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմից զոհվել է 46 զինծառայող, 122-ը վիրավորվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |