Բաքվի ագրեսիայի դեմ ցույց Բեռլինում. «Ալիև մարդասպան» լոզունգներից մինչև «Մենք հայ ենք, մենք Արցախն ենք»![]() 9 ապրիլի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության դիմաց ապրիլի 8-ին տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի խողմից զինադադարի խախտումների: Ցույցը սկսվել է Գերմանիայի հայոց հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի տերունական աղոթքով: 200-ից ավելի ցուցարար այնտեղ էին եկել տարբեր քաղաքներից` Մյունխենից, Նյուրնբերգից, Համբուրգից, Քյոլնից, Հալլեից, Փոթսդամից և այլն` արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերից պահանջելու` կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան, գրում է Aravot.am-ը: Նրանք իրենց բողոք-նամակը Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ հանձնել են արտգործնախարարություն` հույսով, որ Գերմանիան ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում իր ազդեցությունը կունենա. «Պարոն Շտայնմայերին հանձնեցինք մեր պահանջը, որովհետև միակ ճանապարհը մենք տեսնում ենք քաղաքական ձևով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ դրվի: Գերմանիան և Եվրոմիությունը կարող են իրենց լծակներն օգտագործել Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը կանգնեցնելու, իրենք էլ դա գիտեն, Ադրբեջանն էլ չի ժխտում, ակնհայտ ձևով նա ասել է այդ մասին»,- նշել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը: «Մենք կանգնած ենք Արտաքին գործոց նախարարության դիմաց, որովհետև այս տարի Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ն, և ինքը ասելիք ունի, կարող է հիմնահարցի առթիվ միջամտել, կարող է ազդել նաև Մինսկի խմբի համանախագահների վրա: Մենք պետք է ջանանք, որ չասեն Հայաստան-Ադրբեջան պայքար, այլ` Արցախ-Ադրբեջան: Ինչո՞ւ համանախագահները չեն բողոքում Ռուսաստանի դեմ, որ նա Հայաստանի դաշնակիցն է և զենք է ծախում Ադրբեջանին, Ռուսաստանն էլ Մինսկի խմբի մեջ է, այսինքն` ինքը հակառակ քայլ է անում` օգնելով պատերազմին», - հավելել է ցուցարարներից մեկը: Բողոքի ցույցի մասնակիցները հայերեն և գերմաներեն տարբեր լոզունգներ բացականչելով և երգելով արտգործնախարարությունից հասան մինչև Բունդեսթագ` «Ալիև մարդասպան», «կա‘նգ առ, Ալիև», «վերջ ագրեսիային», «զարթիր Եվրոպա», «զարթիր Գերմանիա», «Ղարաբաղը մերն է», «մենք հայ ենք, մենք Արցախն ենք», «Ալիևը պատերազմ է ուզում, մենք` խաղաղություն» և այլն: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 հոգու անհետ կորախների տեղեկությունը հաստատող փաստերը: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմից զոհվել է 46 զինծառայող, 122-ը վիրավորվել է: Սերժ Թանկյանը կոչ է անում աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |