Սպանված 95 ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը հաստատվել է![]() 12 ապրիլի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Բաքվին չի հաջողվում թաքցնել ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինուժի միջև ծավալված մարտերում կորուստների թիվը: Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը կորցրել է մարտերում 31 զինծառայող: Բեռլինում գործող Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Բաքվի բռնաճնշումներից փախած ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլին, ապրիլի 12-ն հրապարակել է ադրբեջանական զոհերի մասին թարմացված տվյլաներ, համաձայն որոնց՝ հայտնի է մարտական գործողությունների ընթացքում սպանված 95, զինծառայողի անուն: Նրանցից 51-ը ժամկետային է, 22 հոգին՝ սպա, 11-ը՝ ենթասպա, 11-ը՝ պայմանագրային: Բացի այդ, 39 զինծառայող վիրավորվել է (Բաքուն վիրավորների մասին տվյալներ առհասարակ չի հաղորդում): Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |