Արցախում վիրավորված երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը. Վիճակը բարելավվում է

Արցախում վիրավորված երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը. Վիճակը բարելավվում է

PanARMENIAN.Net - Արցախում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանին և 11-ամյա Գևորգ Գրիգորյանին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կարևորելով երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումը նախարարին նեղ մասնագետներից բացի ուղեկցել են նաև հոգեբաններ։

Բժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման:

Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---