ԱՊՀ գործկոմի ղեկավար. ԱՊՀ բոլոր երկրները ԼՂ խաղաղ կարգավորման կողմնակից են19 ապրիլի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորման և տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման անթույլատրելիության օգտին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը: «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մտահոգում է ԱՊՀ բոլոր անդամ պետություններին»,-ասել է նա: Ըստ Լեբեդևի, ԱՊՀ-ում «անկեղծ ցանկանում են, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում մարի»: «Եվ որպեսզի երկու հարևան պետությունները` Հայաստանն ու Ադրբեջանը, փոխզիջումային լուծում գտնեն, թույլ չտալու համար, որ մարտական գործողությունները վերսկսվեն և որպեսզի խաղաղ երկխոսություն սկսվի բոլորին այդ հուզող խնդրին խաղաղ լուծում տալու համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լեբեդևը հուսով է, որ «այդ ցանկությունները հաշվի կառնվեն և ԱՊՀ և ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ ջանքերը դրական լուծման կհանգեցնեն»: «Մենք անկեղծորեն խաղաղություն և բարգավաճում ենք ցանկանում Հարավային Կովկասին»,-հավելել է նա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով, Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ: Ըստ աղբյուրի, կարգավորման ռուսական պլանով նախատեսվում է որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, վերադարձնել փախստականներին և օրինականացնել Ղարաբաղը` այսինքն, ապահովել բաց սահմաններ և տնտեսական կապերի վերականգնում: Իսկ հետո անցկացնել հանրաքվե տարածքի պատկանելության մասին: Սակայն կողմերից ոչ մեկը չի համաձայնվում այս պլանին, եթե հանրաքվեի արդյունքը հօգուտ իրեն կանխորոշված չլինի: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով «Ուղիղ գծի» հարցերին, ասել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Նա նշել է նաև, որ երկարաժամկետ առումով հարկավոր է փոխզիջում գտնել, ընդ որում բացառապես քաղաքական միջոցներով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |