Չիկագոյում միջոցառումներ կանցնեն` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին![]() 22 ապրիլի 2016 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Չիկագոյի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Տեղի կունենան ցույցեր, կմատուցվի պատարագ, ոգեկոչման արարողություն, հայտնում է Armenian Weekly-ն: Ապրիլի 22-ին ցույց տեղի կունենա Չիկագոյում թուրքական հյուպատոսության առջև: Հայ երիտասարդական «Արարատ» միությունը ցույցի կազմակերպիչն է և կոչ է արել համայնքի անդամներին մասնակցել թուրքական ժխտողականության դեմ բողոքին: Ապրիլի 23-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն 101. Հաջորդ գլուխը սկսվում է մեր երիտասարդներից» վերտառությամբ ոգեկոչման միջոցառումը, որի հովանավորն է Իլինոյսի Հայ Դատի հանձնախումբը: Միջոցառման ավարտին մասնակիցները մոմեր կվառեն ի հիշատակ անմեղ զոհերի: Միջոցառումը տեղի կունենա Ամենափրկիչ հայկական եկեղեցում: Ապրիլի 24-ին նույն եկեղեցում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի ոգեկոչման միջոցառումը: Մասնակիցների թվում են ԱՄՆ կոնգրեսական Բոբ Դոլդը, նահանգի սենատոր Դենիել Բիսը, նահանգի ներկայացուցիչ Լաուրա Ֆայնը, Կոնգրեսի անդամության թեկնածու Ռաջա Կրիշնամուրտին և ԱՄՆ այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |