Թեհրանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Թեհրանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Թեհրանի Սբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ապրիլի 23-ին հավաքվել էին դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և մեծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառմանը:

Ծրագիրը սկսվել է եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու հարգեցին խոնարհեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը, «Արաքս» շաբաթաթերթին հղումով գրում է Tert.am-ը:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ամբողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Երուսաղեմում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել

Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---