Կանաչների կուսակցության համանախագահը հուսով է` հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության մասին բանաձևը24 ապրիլի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա նաև տեղադրել է Ծիծեռնակաբերդում իր 2015թ. լուսանկարը և հույս է հայտնել, որ հունիսին Բունդեսթագը վերջապես կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության, ասորիների և Օսմանյան կայսրության քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի օրն է: Վերջապես նախանշաններ կան, որ հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության և Գերմանիայի պատասխանատվության մասին համատեղ բանաձևը»,-գրել է նա, #Aghet հեշթեգով, հայտնում է Armenia Today-ը: Փետրվարի 25-ին քվեարկությունը Բունդեսթագում հերթական անգամ հետաձգվեց: Ավելի ուշ նախանշվեցին ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Քննարկումը նախատեսված է անցկացնել 2016-ի հունիսին: Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը ավելի վաղ նախատեսվում էր Բունդեսթագ ներկայացնել 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |