Կիպրոսի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` այն համարելով մարդկության խայտառակություն24 ապրիլի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ իր կառավարության աջակցությունը հայտնելով միջազգային հանրության կողմից այս հանցագործությունը դատապարտելուն ուղղված ջանքերին, հայտնում է Panorama.am-ը «SigmaLive.com» կայքի վրա հղումով: «Երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի կառավարությունը դատապարտում է այս նողկալի հանցագործությունը, որն ուղղակի խայտառակում է մարդկության պատմությունը»,-ապրիլի 24-ին հայտարարել է Կիպրոսի նախագահը: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուն հայտարարել է, որ «բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար»: CNA գործակալության հաղորդմամբ, այս մասին կիպրոսցի պաշտոնյան հայտարարել է Նիկոսիայի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառմանը՝ զոհերի ոգեկոչման արարողության: 2015-ի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2015-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: «Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |