Բազմահազարանոց ցույց Օտտավայում` թուրքական ժխտողականության դեմ![]() 25 ապրիլի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Կանադայի ավելի քան 3.000 ակտիվիստներ ապրիլի 24-ին հավաքվել էին Օտտավայում` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև իրենց բողոքը հայտնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ, հայտնում է Armenian Weekly-ին: Ցուցարարները հավաքվել էին Հիլլ խորհրդարանի մոտ` շնորհակալություն հայտնելու Կանադայի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանք նաև կոչ են արել ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակից Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հաշտվի իր անցյալի հետ և վերջ տա ժխտողական քաղաքականությանը: Այնուհետև ցուցարարներն ուղղվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն իրենց բողոքը հայտնելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության և մարդու իրավունքների խախտման դեմ` պահանջելով արդարություն և հատուցում: Կանադայի հայ երիտասարդների դաշնությունն իր ամենամյա խոսքում կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: «Մենք այստեղ ենք հայտարարելու համար դեսպանությանը, որ մենք երբեք չենք ընդունի Թուրքիայի կառավարության ներողությունը, որը չի ցանկանում ճանաչել, պատասխանատվություն կրել գործած Ցեղասպանության համար, ափսոսանք չի հայտնում և հատուցում չի առաջարկում իր կատարած ոճրագործությունների համար»,-ասվում է ուղերձում: «Էրդողանի խայտառակ ռեժիմը ոչ միայն շարունակում է անամոթաբար ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ակտիվորեն ճնշում է խոսքի ազատությունը և շարունակում է խտրական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների դեմ»,-ասվում է ուղերձում: Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |