Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---