Լևոն Տեր-Պետրոսյան. ՀՀ և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ

Լևոն Տեր-Պետրոսյան. ՀՀ և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին: Այդ մասին հայտնում է Արցախպրեսը:

«Կարծում եմ` իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը,որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---