Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորություն կա

Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ IV Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, Քուվեյթի թագաժառանգ Աբդուլա ալ-Սաբահի, վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի, ԱԺ նախագահ Մարզուք ալ-Ղանիմի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարևոր և հիմնական ոլորտներում: Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994-ին: Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ և Քուվեյթի Պետության Կառավարությունների միջև 2011-ին Երևանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---