Հալեպահայ երեխաներն իրենց խնայողությունները հատկացնում են Արցախին

Հալեպահայ երեխաներն իրենց խնայողությունները հատկացնում են Արցախին

PanARMENIAN.Net - Չնայած Սիրիայում տիրող ծանր իրավիճակին, Հալեպի Սահակյան և Զավարյան ազգայինվարժարանների աշակերտները փորձում են իրենց զորակցությունը հայտնել Արցախին:

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնում է, որ վարժարանների աշակերտներն իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց հայրենակիցներին:

«Սա գոյատևելու հաստատակամության լավագույն արտահայտությունն է: Այսօր հալեպահայ մանուկն ու պատանին իր ապրած դժվարությունների, ռմբակոծությունների ու անապահով իրավիճակի ծանրությունը սեփական մաշկի վրա զգալով, ուրիշներից շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչ է նշանակում վտանգված լինել»,- ասել է Ռեիսյանը, գրում է «Հայերն այսօր»-ը:

Հալեպահայ երեխաներն իրենց նվիրատվությունը կատարել են մայիսի 3-ի առավոտյան՝ տարեվերջի քննությունից առաջ, երբ քաղաքը հրթիռակոծվում էր:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Մոտ 20.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---