ՀՀ վարչապետը՝ Արցախում. Քառօրյա պատերազմի օրերին ցույց տվեցինք՝ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից 8 մայիսի 2016 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ամբողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր ժամանակահատվածում ԼՂՀ այցելելու, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին արցախցիների կողքին լինելու, տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար: ԼՂՀ վարչապետը նշել է, որ չի եղել որևէ հարց, որը ՀՀ իշխանությունների կողմից մնացել է անարձագանք: Վարչապետ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է գործնական հարթության մեջ քննարկելու ոչ միայն ընթացիկ, այլև ապագային առնչվող հարցեր՝ ԼՂՀ կառավարությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը միասնական են ու համախմբված: Վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կարողացել է հակառակորդին արժանի հակահարված հասցնել՝ ցույց տալով ագրեսորին, որ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ղեկավարներն ու անդամները կարևորել են երկու հայկական հանրապետության գերատեսչությունների միջև առկա գործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարության անդամները ներկայացրել են համագործակցության արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող՝ վիրավորվել: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |