«Եվրատեսիլ-2016»-ի 1-ին կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին. Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 7-րդը![]() 10 մայիսի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի բեմում մայիսի 9-ին տեղի է ունեցել մրցույթի առաջին կիսաեզրափակչի 18 մասնակցի երրորդ փորձը: Իսկ մայիսի 10-ին տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու 7-րդը: Առաջին կիսաեզրափակչում հանդես են գալու հետևյալ երկրների ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա- Հերցեգովինա, Մալթա: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա, գրում է Panorama.am-ը: Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների՝ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50x50) եզրափակիչ են անցնելու 20 հոգի (ամեն կիսաեզրափակչի՝ 10 երկրի ներկայացուցիչ): «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց առանց քվեարկությամբ անցնելու հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին: Արցախի դրոշը կծածանվի Ստոկհոլմում. «Եվրատեսիլի» դրոշների քաղաքականությունը փոխվել է Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |