Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival-ի արդյունքները. Հաղթողը 1 մլն դրամ է ստացել![]() 10 մայիսի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival ակցիայի արդյունքները: «Մեզ համար անչափ կարևոր է բանկ-հաճախորդ կապի ամրապնդումը: Կոնվերս Բանկը իր հաճախորդներին մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ: Այս անգամ Բանկը կազմակերպել է Visa Shopping Festival ակցիան»,- լրագրողներին ասել է Կոնվերս Բանկի գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը: «Ձեր վստահությունը օգնում է մեզ լինել էլ ավելի ուժեղ: Կոնվերս Բանկը եղել, կա և մնալու է իր հավատարիմ հաճախորդի լավագույն գործընկերը», - հավելել է Մուրադյանը: Ակցիայի գլխավոր մրցանակին արժանացած հաղթողը ստացել է. 1.000.000 դրամ՝ Կոնվերս Բանկի Visa Platinum քարտով: Լրացուցիչ 10 մրցանակի արժանացած հաճախորդները ստացել են 100 հազարական դրամ Visa Gold քարտերով: Մնացած 5 հաղթողը ստացան 2 անձի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր: Visa Shopping Festival ակցիան մեկնարկեց 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Կոնվերս Բանկի VISA քարտապանները, ովքեր կատարեցին առնվազն 30 գործարք` 500.000 և ավելի ՀՀ դրամի չափով, ստացան հնարավորություն մասնակցելու Բանկի կողմից անցկացվող խաղարկությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |