Պայթյուն Ղամիշլիում. Վիրավորների թվում հայեր կան

Պայթյուն Ղամիշլիում.  Վիրավորների թվում հայեր կան

PanARMENIAN.Net - Սիրիայի Ղամիշլիի քրիստոնեաբնակ թաղամասում մայիսի 22-ին պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով` 3 զոհ և տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հայտնում է «Արևելք» կայքը:

Վիրավորների թվում են Խաչիկ Կարապետը, Սամվել Պարսումն ու Դավիթ Տալտրյանը:

Ըստ նախնական վարկածի` պայթյունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

Սիրիայի Ղամիշլի քաղաքում ահաբեկիչների և ինքնապաշտպանական ջոկատների միջև ապրիլի 21-ին տեղի ունեցած բախումներիի հետևանքով երկու հայ է զոհվել՝ Հակոբ Մանուկյանը և Թովմաս Մինասյանը:

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, 2015-ի դեկտեմբերի 30-ի երեկոյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, որոնց թվում՝ նաև 4 հայ: 2016-ի հունվարի 25-ին Ղամիշլիում կրկին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել են հայազգի Մհեր Պողոսյանն ու Հակոբ Միրզոյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---