Օհանյանը՝ կորցրած տարածքների մասին. Հարցը, հավանաբար, կքննարկվի բանակցությունների ընթացքում![]() 23 մայիսի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը չի մոռանում ապրիլին քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած տարածքների մասին: Այդ մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ։ «Մենք ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով,կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի», - ասել է նա, գրում է Tert.am-ը: Խոսելով կորցրած տարածքների ապագայի մասին, նա նշել է, որ դրանց մասին հայկական կողմը չի մոռանում:«Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի»,- նշել է Օհանյանը: Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին՝ Վիեննայում բանակցություններից հետո, հայտնել էր, որ հայկական ուժերը քառօրյա պատերազմում կորցրել են 800 հա-ի չափ (8 քկմ) տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի: Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |