ՀՀ-ում մեկնարկում է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը

ՀՀ-ում մեկնարկում է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Հայաստանում մեկնարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2016» զորավարժությունը: Կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում:

Զորավարժությունը կտևի մինչև մայիսի 26-ը, ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Զորավարժության շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններն, ուղղված ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանը, զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների փակմանը, անձնակազմի օպերատիվ մարտական ունակությունների կատարելագործմանը: Զորավարժության հիմնական նպատակներն են ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ներքին գործերի մարմինների, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների գործնական կարողությունների հղկումն ու կատարելագործումը:

Ինչպես հայտնել է Զայնետդինովը, զորավարժությանը կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: Կմասնակցեն ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հայտնում է Ինտերֆաքսը:

Զորավարժությունը կանցնի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում:

ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---