Բողոքի ակցիա, երթ, բաց նամակ Մերկելին. Թուրքերը «պատրաստվում են» Ցեղասպանության բանաձևի քննարկմանը Բունդեսթագում![]() 27 մայիսի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի թուրքական միությունները և ասոցիացիաները Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի տեղի ունենալիք քվեարկության կապակցությամբ մայիսի 28-ին իրականացնելու են բողոքի խոշոր ակցիա և երթ, հայտնում է Ermenihaber-ը: Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը: Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ»: Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ` բողոքի ակցիան տեղի է ունենալու Բեռլինում, իսկ «Մեծ երթ» անվամբ երթը սկսվելու է Բեռլինի Պոտսդամեր հրապարակից: Երթից առաջ կազմակերպիչներից մի քանիսը մամուլի ասուլիս են տվել: Մասնավորապես Գերմանիայի «Ձախերի կուսակցության» նախկին պատգամավոր (2005-2009) և այժմ «Թուրք-ադրբեջանական միության» նախագահ Հաքքը Քեսքինը ասել է. «Գերմանիայի խորհրդարանը չի կարող հանդես գալ իբրև դատարան և դատավոր»: Նա առաջ է քաշել Թուրքիայի ժխտողական թեզերը և հայտնել, որ երթին իրենց աջակցությունն են ցուցաբերելու Գերմանիայի «Թուրք-ադրբեջանական միությունը», «Թուրք-գերմանական» խորհուրդը, «Թալեաթ փաշա» միությունը, «Ճարտարապետների և ինժեներիների թուրք-գերմանական» միությունը և այլն: Բողոքի այդ միջոցառմանը սատարում է նաև «Իզմիրի փաստաբանների միությունը» նախագահ Այդին Օզջանի գլխավորությամբ: Գերմանիայում գործող թուրքական 557 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ բաց նամակ է ուղարկվել Գերմանիայի նախագահ Յոհաքիմ Գաուքին և կանցլեր Անգելա Մերկելին, որտեղ կոչ է արվել չհաստատել նշյալ բանաձևը: Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնահագահ Օզթուրք Յըլմազն ասել է, որ նշյալ բանաձևը կարող է բացասական ազդեցություն թողնել թուրք-գերմանական հարաբերությունների վրա և առաջացնել լարվածություն: Նա այդ ամենը որակել է որպես «անպատասխանատուների կողմից արված սադրիչ քայլ»: Գերմանական «Դեռ Թագեսշպիգել»-ի հաղորդմամբ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու և վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները: Թերթի հաղորդմամբ, Ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան և «Կանաչների» միությունը: 2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |