«Ռոսատոմը» կարող է զբաղվել ՀԱԷԿ-ի վառելիքի վերամշակմամբ

«Ռոսատոմը» կարող է զբաղվել ՀԱԷԿ-ի վառելիքի վերամշակմամբ

PanARMENIAN.Net - «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան պատրաստ է պահպանության վերցնել և վերամշակել Հայկական ԱԷԿ-ի օգտագործված միջուկային վառելիքը: Այդ մասին լրագրողներին է ասել «Ռոսատոմի» ռադիոակտիվ թափոնների, օգտագործված միջուկային վառելիքի և վտանգավոր միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտները շահագործումից հանելու ոլորտում պետական քաղաքականության գծով տնօրեն Օլեգ Կրյուկովը:

Ըստ նրա, բանակցություններն ընթանում են, սակայն դեռ կոնկրետ ուրվագծված չեն, այժմ վառելիքը գտնվում է Հայաստանում, հայտնում է Sputnik-Armenia-ն:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը` ռուսական ВВЭР-440 ռեակտորով: Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար կպահանջվի մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2026-ի սեպտեմբերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---