Երևան ՀԷԿ-1-ում ներդրում անողից 3 տարի ԱԱՀ չի գանձվի![]() 2 հունիսի 2016 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողﬕց ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարﬕնների կողﬕց հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգվելու է երեք տարով: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 2-ի նիստում: Նշվել է, որ ընկերության նպատակն է ապահովել Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարուﬓ ու արդիականացումը՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ծրագրի շրջանակում կներդրվի 18.9 մլրդ դրամ, որից մոտ 9.7 մլրդը սարքավորուﬓեր ձեռք բերելու համար: Ներդրուﬓերի շնորհիվ կկիրառվեն ռուսական, հնդկական և գերմանական արտադրության ժամանակակից սարքավորուﬓեր: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` ﬕջին աշխատավարձը կազﬔլով 2016-ին՝ 232, 2017-ին՝ 249 և 2018-ին՝ 265 հազ. դրամ: 2012-ին Հայաստանի կառավարությունը նիստում բացասական որոշում է կայացրել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի՝ մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը մերժելու մասին: Նշվել էր, որ ընկերությունը լիովին չի համապատասխանում այն պահանջներին, որոնք նախատեսված են ներդրումային ծրագրի շրջանակներում և հավաքել է անհրաժեշտ 26 միավորից 21-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |