ՀՀ-ում վիսկիի արտադրությունն աճել է 3 անգամ

ՀՀ-ում վիսկիի արտադրությունն աճել է 3 անգամ

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-ապրիլին ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 28.64 մլրդ դրամ ՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ աճելով 21%-ով:

4 ամսում ՀՀ-ում համարյա 555 հազար լիտր վիսկի է արտադրվել, ինչը 3 անգամ գերազանցում է է 2015-ի հունվար-ապրիլի ցուցանիշը (187.2 հազար լիտր):

Գինու արտադրությունն աճել է 13.4%-ով՝ մինչև 2.064 մլն լիտր, կոնյակինը՝ 49.3%-ով (ավելի քան 5 մլն լիտր): Օղի-լիկյորների ու գարեջրի արտադրությունն, ընդհակառակը, կրճատվել է համապատասխանաբար 9.4%-ով և 8.6%-ով՝ մինչև համապատասխանաբար 2.9 մլն և մոտ 4.13 մլն լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը 2016-ի առաջին եռամսյակում նվազել է 10.6%-ով՝ 19.1 մլն լիտրից մինչև 17.1 մլն լիտր:

Վիսկիի արտադրությունը ՀՀ-ում սկսվել է 2014-ին: Դրա արտադրությամբ է զբաղվում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Խմիչքը, ներքին շուկայում սպառումից բացի, արտահանվում է Իրաք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---