ՀԱՊԿ-ն աշխատում է միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա

ՀԱՊԿ-ն աշխատում է միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն աշխատում է կազմակերպության միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այժմ մենք աշխատում ենք, ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի առաջարկով, բոլոր մեր պետությունների հետ միասնական խաղաղապահ ոստիկանական զորակազմի ստեղծման ուղղությամբ: Նախատեսվում է, որ այն կմասնակցի հենց ՄԱԿ առաքելություրններին ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է Սեմերիկովը ՄԱԿ անդամ երկրների ոստիկանապետերի առաջին գագաթնաժողովի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այս պահի դրությամբ, ըստ ՀԱՊԿ ներկայացուցչի, կազմակերպության խաղաղապահ ուժերը բաղկացած են 3,5 հազար մարդուց, այդ թվում ոստիկանության 800 աշխատակցից: ՀԱՊԿ նոր ստորաբաժանման կազմավորումը Սեմերիկովը քննարկել է Նյու Յորքում` ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցման գործողություննեի գծով տեղակալ Էրվե Լադուսոսի հետ:

«Մենք վստահ ենք, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են գործել ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում խաղաղապահ առաքելությունների իրականացման ուղղությամբ, և գլխավորը` գործել ՄԱԿ մանդատով ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:

ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---