Զեկույց. ՀՀ-ն՝ ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիրն է տարածաշրանում 4 հունիսի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «Իսլամանակ պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի և Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն՝ խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարածքներում: ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի և Իրաքի որոշ շրջաններից, ԻՊ-ի ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում: Իսկ Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին և արտաքին ահաբեկչության խնդիր, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: «Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն և ստիպում նրանց միանալ ահաբեկիչներին», - նշում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը: Զեկույցի համաձայն, «Բոքո Հարամ»-ի ահաբեկիչները 2015-ին սպանել են հազարավոր մարդկանց Չադում: Սոմալիում «Ալ Շաբաբ»-ի ահաբեկիչներն իշխանափոխության փորձի ընթացքում զանգվածային սպանություններ են կազմակերպել, իսկ Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում կրկին գլուխ է բարձրացրել Ալ Քաիդան: «Ուղղակի ահաբեկիչներ սպանելով՝ անհնար է վերացնել ահաբեկչությունը: Անհրաժեշտ է հաղթահարել ահաբեկչություն ծնող քաղաքական, տնտեսական և սոցիալական պատճառները», - նշում է «Բրուքինգս» հաստատության վերլուծաբան Քեննեթ Փոլաքը: Չնայած զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություն, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում ԻՊ-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում |