Լեհաստանի խորհրդարանը ցեղասպանության մասին կոնվենցիա է մշակում

Լեհաստանի խորհրդարանը ցեղասպանության մասին կոնվենցիա է մշակում

PanARMENIAN.Net - Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան՝ նշելով, որ խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանությունն է:

Քրիստոֆ Յաբլոնկան նշել է, որ 1915թ.-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան Կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ըստ նրա՝ ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համար, հայտնում է Tert.am-ը:

Լեհ պատմաբանն ասել է , որ կոնվենցիան կունենա քարտեզի պատկեր, կլինի ժամանակացույց այն բոլոր պետությունների, որոնք ճանաչել են պատմությունը, ընդունել են պատմական ճշմարտությունը, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանությունը որպես եղելություն:

Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.-ի հունիսին: Ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---