Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

Շփման գծում  հարաբերական անդորրը պահպանվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ –տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---