ԱՊՀ կառավարությունների ղեկավարները փաստաթղթեր են ստորագրել էկոնոմիկայի, ԶՈւ և հումանիտար ոլորտներում![]() 7 հունիսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ կառավարությունների ղեկավարները Բիշքեկում մի շարք փաստաթղթեր են ստորագրել էկոնոմիկայի, զինված ուժերի և հումանիտար համագործակցության ոլորտներում: Ընդհանուր առմամբ հաստատվել է 21 փաստաթուղթ: Մասնավորապես, պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են 2011-ի հոկտեմբերի 18-ի առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի պետգնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ արձանագրությունը: Ստորագրվել է նաև ագրոկենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիան: Որոշում է կայացվել ԶՈւ ռազմական չափագրման և չափագրական ապահովման խնդիրների հետազոտման ոլորտում հիմնարար կազմակերպության մասին: Մեկ այլ որոշում վերաբերում էր ԱՊՀ անդամ երկրների բազային կազմակերպությանը ԶՈՒ համար ականազերծման ոլորտում պատրաստության ուղղությամբ: Նաև համաձայնագրեր են ստորագրվել էլեկտրաէներգետիկայի ոլորտում վթարի դեպքում տեղեկատվության փոխանակման և ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցում տեղեկատվական համագործակցության մասին: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունիսի 7-ին մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Նիստի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |