ԱԳՆ. Պակիստան-ԵՏՄ պայմանագրի ստորագրումը կախված կլինի ՀՀ հանդեպ Իսլամաբադի դիրքորոշումից![]() 7 հունիսի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը հունիսի 6-ին հայտարարել է, որ երկիրը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: Ընդ որում, Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ ԵՏՄ անդամներից մեկին: Պատասխանելով Պակիստանի՝ ԵՏՄ-ին միանալու հեռանկարին Հայաստանի վերաբերմունքի վերաբերյալ PanARMENIAN.Net ի հարցմանը, ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Եվրասիական տնտեսական միության և որևէ երկրի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կառույցի բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը: «Եթե ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, ապա Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Պակիստանի դիրքորոշմամբ Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում», - ասված է արտաքին գերատեսչության պատասխանում: 2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր: ![]() ![]() Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |