Կրճատված ծառայողական մեքենաները կօտարվեն. Գործադիրի աշխատակազմից 15 մեքենա կվերցվի

Կրճատված ծառայողական մեքենաները կօտարվեն. Գործադիրի աշխատակազմից 15 մեքենա կվերցվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 9-ի նիստում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կառավարության աշխատակազմը նախատեսում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների քանակը և դրանք օտարել: Ըստ այդմ՝ դադարում է այդ օտարվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի գնման պահանջը:

Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործադիրը որոշում է կայացրել ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով, ինչպես նաև ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի կազմակերպած գնման ընթացակարգերն այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով թույլատրվել է հայտարարել չկայացած:

ՀՀ վարչապետի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվում և ամրացվում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 24 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվել և ամրացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: Գործադիրի ղեկավարը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում մոտ 1072 ծառայողական մեքենա է գործում:

Վաճառվող մեքենաների մեծ մասը ռուսական է: ԱԺ-ից օտարվող 24 մեքենաների թվում` 1998 է. Mitsubishi Galant՝ մոտ գնված 6 մլն դրամով, 2003 թ Peugeot 406՝ գնված 9.3 մլն դրամով:

Կառավարության աշխատակազմից օտարվող 15 մեքենաների թվում՝ 2002 թվականի արտադրության Toyota Land Cruiser՝ գնված 15.5 մլն դրամով, 1982 թ. Mercedes S500` գնված 4.6 մլն դրամով, 1995 թ. Mercedes 124` գնված 4 մլն դրամով:

Առողջապահության նախարարությունից օտարվող մեքենանրի թվում՝ ամենաթանկը 2003 թ. արտադրության Audi է (կոնկրետ մակնիշը չի նշվում), որի սկզբնական արժեքը կազմել էր 27.3 մլն դրամ:

Կառավարությունն Audi, Toyota, Mitsubishi ու ռուսական մեքենաներ կվաճառի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---