Փոխնախարար. ԵՏՄ-ն չարդարացրեց Հայաստանի սպասումները մաքսատուրքերի հարցով

Փոխնախարար. ԵՏՄ-ն  չարդարացրեց Հայաստանի սպասումները մաքսատուրքերի հարցով

PanARMENIAN.Net - Մաքսատուրքերի մասով ԵՏՄ անդամ բոլոր երկրներն ունեին իրականությունից այլ կանխատեսումներ, ու բոլոր այդ կանխատեսումները չարդարացան:

Այդ մասին է հայտարարել ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ խոսելով այն մասին, թե թե ինչու ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին բաժին հասնող մաքսային տուրքերի չափաքանակը չի հասնում սահմանված չափին, որը նախատեսել էր ՀՀ կառավարությունը և ինչն էր պատճառը, որ կառավարությունը չկարողացավ ճիշտ կանխատեսումներ անել:

Նրա խոսքերով, կանխատեսումը որոշակի մեթոդիկա է, որում կա նաև անորոշության գործոն:

«Այդ անորոշությունը երբեմն հնարավոր չէ կանխատեսել: Որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ գործոնը պետք է այդպիսին լինի: Իսկ այդ կանխատեսումը կատարված էր 2014 թվականին՝արդեն գոյություն ունեցող մեթոդիկայով: Այսինքն՝ այն իրողություններով, որոնք կային, որոնք, սակայն, հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, որը բոլորովին կանխատեսողների սրտով չէր»,- ասել է նա, գրում է aysor.am-ը:

ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բաշխման գործընթացում Հայաստանի մասնաբաժինը 1.13% է կազմում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---