Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղային հաղորդակցությունն իր տարածքով վերականգնվի

Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղային հաղորդակցությունն իր տարածքով վերականգնվի

PanARMENIAN.Net - Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղային հաղորդակցությունը երկրի տարածքով վերականգնվի` Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հետաքրքրված ենք այդ նախագծով: Տնտեսական առումով հաշվարկել է պետք: Ըստ իս, դա շահավետ է: Սակայն դրան դեմ է Վրաստանը, որն ասում է, թե մեզ հետ պայմանագիր չի կնքելու` համարելով, որ մենք պետք է Վրաստանի կազմում լինենք: Այսինքն հարցը քաղաքական բնույթի է: Ես կարծում եմ, որ այն պետք է դիտարկել տնտեսության և սթափ դատողության տեսակետից»,-ասել է նա:

2015-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Թբիլիսին և Սուխումը: Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին իր հերթին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---