Միչիգանի դպրոցներում Ցեղասպանության մասին դասաժամեր կանցկացվեն

Միչիգանի դպրոցներում Ցեղասպանության մասին դասաժամեր կանցկացվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միչիգան նահանգի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է ցեղասպանությունների մասին դասընթացները դպրոցներում ներգրավելու վերաբերյալ օրենքը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, դասընթացները ներառում են Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասավանդումը: Խորհուրդ է տրվում կրթական 6-ժամանոցծրագիր՝ 8-12 դասարանների աշակերտների համար:

Համապատասխան օրինագիծը փետրվարի 23-ին ընդունել է նահանգի ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ):

Դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը դեռ 2014-ի օգոստոսին միաձայն քվեարկությամբ ընդունել է նաև Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում:

Այսպիսով, օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան դարձել էր ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---