ՀՀ-ում դրամաշնորհային ծրագրերը կարող են ազատվել ԱԱՀ-ից՝ Կառավարության որոշման դեպքում17 հունիսի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:, «Այս օրինագծի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մի շարք տնտեսության ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունները նախատեսում են աջակցություն ցուցաբերել դրամաշնորհների տեսքով։ Մեր գործող օրենսդրության համաձայն՝ այդ դրամաշնորհներով մատուցվող ծառայությունները և ձեռքբերվող ապրանքները հարկվում են ավելացված արժեքի հարկով, ինչը խոչընդոտ է հանդիսանում և ծրագրի արդյունավետության ապահովման, և դոնոր կազմակերպությունների կողմից համապատասխան աջակցությունը իրականացնելու հարցում, որովհետև լրացուցիչ 20 տոկոս ավելի բեռնվածություն պետք է ունենա»,- պարզաբանել է Մինասյանը, գրում է Tert.am-ը: Այսպիսով` նախարարն ասել է, որ առաջարկում են, որ սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող գործարքները, գործառությունները ազատվեն ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերը արժանանան ՀՀ կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության: Մինասյանը հայտնել է, որ ընդունում են նաև այն առաջարկը, ըստ որի՝ մասնագիտական հանձնաժողովում ներգրավված կլինեն հանրային սեկտորի և ԱԺ ներկայացուցիչները: «Մենք ընդունում ենք այդ առաջարկը, ավելին` շնորհակալ ենք դրա համար»,-հավելել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |