ԼՂՀ նախագահ. Զբոսաշրջությունն Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու միջոց է![]() 18 հունիսի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը։ ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը ԼՂՀ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաև հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու և Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարևոր միջոցներից մեկը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ավելի վաղ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը Արտակ Բեգլարյանը հայտարարել էր նոր նախաձեռնության մասին` կոչ անելով ամառային արձակուրդն անցկացնել Արցախում և մասնակցել #ԵկԱրցախ ֆլեշմոբին: Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել: 2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել էր ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ: Ընթերցեք նաև. ԼՂՀ վարչապետի խոսնակ. #ԵկԱրցախ ֆլեշմոբ ենք սկսում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |