Գերմանացի պատմաբաններ. Երկիրը շատ լավ տեղեկացված էր հայերի դեմ ցեղասպանության մասին![]() 18 հունիսի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հրապարակել է Der Spiegel պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Գուստի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի գերմանացի պատմաբան Էրիկ Վայցի հետ հարցուպատասխանը, որտեղ պատմաբաններն անդրադարձել են Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվությանը: Մասնավորապես` Վոլֆգանգ Գուստը կարծիք է հայտնել, որ առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենակարևոր դաշնակիցներից էր: Իր հյուպատոսներից ստացած զեկույցների արդյունքում երկիրը շատ լավ տեղեկացված էր, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում, գրում է Panorama.am-ը: Գուստը նշել է, որ Ցեղասպանության տարիներին գերմանացի դիվանագետները օսմանյան կառավարությանը շատ անվնաս նամակներ էին գրում` փորձելով միայն տպավորություն ստեղծել, թե ցանկանում են հայերին օգնել: Սակայն Գերմանիայի արտգործնախարարության արձագանքն այլ էր: Այն ժամանակվա կանցլեր Բեթման Հոլվեգն այդ տարիներին ասել էր. «Մեր միակ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիային մեր կողքին պահելն է, այդ ընթացքում հայերի լինել-չլինելը կարևորություն չունի»: Էրիկ Վայցը ևս ընդգծել է, որ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանացի պաշտոնյաները, մասնավորապես` դեսպանները և հյուպատոսները շատ լավ գիտեին, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ: Գուստը փաստել է, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք չէ աչքաթող անել նաև Թուրքիայում գերմանացի զինվորականների դերը: Կայսրության մի շարք հատվածներում նրանք անձամբ են ղեկավարել հայաբնակ շրջանների վրա իրականացվող հարձակումները: Նյու Յորքի համալսարանի պատմաբան Վայցը կարևորել է Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևում Գերմանիայի դերակատարության հիշատակումը և նույնպես շեշտել է գերմանացի զինվորականների դերակատարությունը, որոնք եթե չեն ուղղորդել թուրքերին, ապա առնվազն անտեսել են իրագործվող հանցագործությունը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |